CNN-ը կապ է հայտնաբերել Թրամփի առևտրային քաղաքականության և ԱՄՆ դպրոցներում մատուցվող ռուսական ձկան միջև
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է Թրամփի վարչակազմի կայացրած առևտրային որոշմանը, որն արդյունքում, ըստ աղբյուրի, ակամայից պահպանում է ԱՄՆ-ում վաճառվող ռուսական ձկան գնային առավելությունը:
Ինչպես ասվում է հոդվածում, Ռուսաստանում բռնվող ձողաձուկը մշակման է ենթարկվում Չինաստանում, ինչից հետո վաճառվում է ԱՄՆ-ում սառեցված տեսքով: Այս ձկան հիմնական մասն արդյունքում մատուցվում է ամերիկյան դպրոցներում:
Ընդգծվում է, որ ռուսական ձողաձուկը ավելի մատչելի է, քան ամերիկացի ձկնորսների որսած ձուկը: Հենց այդ պատճառով է, որ 2017-ին դպրոցներում մատուցված ձկան ձողիկների կեսը պատրաստվել է Չինաստանում մշակված ռուսական ձկից:
Աղբյուրի տվյալներով՝ ամերիկացի արտադրողներն ակնկալում էին, որ Թրամփը «կուղղի ամեն ինչ», իսկ 10 տոկոսով մաքսատուրքերի սահմանումը չինական ապրանքների նկատմամբ «կվերացնի ռուսական ձկնեղենի առավելությունը»: Սակայն ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը ռուսական ձուկը բացառել է այդ ցանկից: