Բրիտանացի զինծառայողը 630 հազար դոլար փոխհատուցում կստանա իր հանդեպ ռասիզմի դրսևորման պատճառով
Բրիտանացի թխամորթ զինծառայողը, ով ծառայություն է անցել Իրաքում և
Աֆղանստանում, հոգեբանական խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, որ երբ Աֆղանստանում ծառայության տարիներին նրան ու մի քանի թխամորթ ծառայակիցներին հրահանգել են «Թալիբան» զինված խմբավորման անդամների դեր կատարել նկարահանվող հոլովակում։
Նրանց հրամանատարը հայտարարել է, որ Ֆիջիից սերվող զինծառայողներին չի տարբերում «Թալիբանի» զինյալներից։ Մեկ այլ անգամ նրան վիրավորել է ուրիշ հրամանատար՝ այն բանից հետո, երբ զինծառայողը հրաժարվել է կատարել 450 մետր լողալու հրամանը, և հրամանտարն ասել է, որ սևամորթները չեն կարողանում լողալ, և որ երբեք չի տեսել լողի սևամորթ օլիմպիական չեմպիոն։
Այս ամենից վիրավորված զինծառայող Ինոկ Մոմոնակայան դիմել է դատարան, հայտարարել, որ իր հանդեպ ռասիզմի դրսևորումներից հետո ինքնասպանության
մտադրություն է ունեցել ու հոգեբանական խնդիրների պատճառով չգիտի՝ կկարողանա՞ երբևէ աշխատել, թե՞ ոչ։
2011 թվականից քննվող գործի հանգուցալուծումը եղել է այն, որ բրիտանական դատարանը որոշել է զինծառայողին հատկացնել 490 հազար ֆունտ (634 հազար դոլար) փոխհատուցում։