Հիտլերի գեղանկարների գնորդ չի գտնվել․ աճուրդը հետաձգվել է (լուսանկարներ)
Նյուրնբերգում կայացած աճուրդի ընթացքում որևէ մեկը չի ցանկացել գնել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գեղանկարները։ Դրանց վաճառքը հետաձգվել է։
Ենթադրվում է, որ աճուրդում 5 գեղանկարների անհաջողությունը կապված է դրանց բարձր գնի ու իսկության վերաբերյալ կասկածների հետ։ Աճուրդում դրանց մեկնարկային գները եղել են 19-45 հազար եվրո։