Մոսկովյան բանկերից մեկից տասնյակ մարդիկ են տարհանվել ռումբի առկայության ահազանգի պատճառով
Մոսկվայի վարկային բանկից տասնյակ մարդիկ են տարհանվել՝ շենքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ բանկը գտնվում է Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում, շենքից շտապ
տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու այցելուները, որոնք այդ պահին գտնվել են ներսում: Ընդհանուր առմամբ տարհանվել է 26 մարդ:
Ներկա պահին ստուգումներ են կատարվում բանկի բոլոր սրահներում:
Վերջին շաբաթներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում շենքերի ականապատման կեղծ
ահազանգերի պատճառով մինչ օրս տարհանվել է 190 000 մարդ, որոնցից 47 000-ը
մայրաքաղաք Մոսկվայում: