Սպիտակ տան բժիշկները՝ Թրամփի առողջական վիճակի մասին
Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլին ու նրա 11 բարձրակարգ գործընկերները 4 ժամ հետազոտել են ԱՄՆ նախագահի առողջական վիճակը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու համար։ Հետազոտությունից հետո բժիշկները ոչ միանշանակ հայտարարություն են արել․
«Հուսով ենք, որ նախագահի առողջական վիճակը կմնա նույնը մինչև նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտն ու նաև դրանից հետո»։
Սակայն թե ինչ վիճակի մասին է խոսքը, ու արդյո՞ք դա անհանգստության առիթ
է տալիս, բժիշկները չեն հայտնել։ Չնայած դրան՝ մինչ այս էլ հայտնի էր, որ Դոնալդ Թրամփն այնքան էլ չի հետևում իր առողջությանը, օգտագործում է ֆաստֆուդ, գազավորված ըմպելիքներ և այլ անառողջ սնունդ։
Նախկինում բժիշկները հայտարարել էին, որ Թրամփը պետք է գոնե 5 կգ-ով նվազեցնի իր 108 կգ քաշը։ Հայտնի չէ՝ նախագահը ենթարկվե՞լ է բժիշկների պահանջին, թե ոչ։