Թրամփն իրեն անվանել է ամերիկյան տնտեսության «փրկիչ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը մեծ է՝ նշելով, որ վիթխարի ներդրում ունի դրա «փրկության» մեջ։
Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում հայտնել է իր նախագահության ընթացքում ամերիկյան տնտեսությունում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։
Թրամփը երկրի ներկայիս տնտեսական վիճակը համեմատել է այն ժամանակվա հետ, երբ իշխանության ղեկին Բարաք Օբաման էր։ Նա նաև հայտարարել է, որ նախկին նախագահը հաճախ է ընդունել տնտեսական սխալ որոշումներ և դրանցով իսկ ստեղծել ավելորդ դժվարություններ ու խնդիրներ։