Կանադայում ցմահ ազատազրկման է դատապարտվել գեյերի սերիական մարդասպանը
Կանադայում ցմահ ազատազրկման է դատապարտվել 67-ամյա այգեպան Բրյուս Մաքարթուրը, որը մեղավոր է ճամաչվել ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ տղամարդկանց սարսափազդու սպանությունների համար, փոխանցում է Sky News-ը:
Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ զոհերին սեքսուալ բռնության ենթարկելուց, խոշտանգելուց եւ մասնատելուց հետո Մաքարթուրը հագել է նրանց մորթյա մուշտակները եւ գլխարկները ու լուսանկարվել:
Մարդասպանը 7 տարի շարունակ իր հրեշավոր հանցագործությունները կատարել է Տորոնտոյի Գեյ Վիլիջ շրջանում:
Նշվում է, որ նա նվազագույնը 25 տարի պատիժը կկրի առանց ներման իրավունքի: