Մեթանոլով պատրաստված տնական լիկյոր խմելու հետևանքով Հնդկաստանում 39 մարդ է մահացել
Հնդկաստանի հյուսիսում մեթանոլ թունավոր նյութով պատրաստված տնական լիկյոր խմելու հետևանքով 39 մարդ է մահացել, գրում է The Guardian-ը:
Զոհերից 26-ը Ուտար Պրադեշ նահանգից են, մյուս 13-ը՝ հարևան Ուտարախանդ նահանգից: Ոստիկանությունն ապօրինի կերպով լիկյոր արտադրելու մեղադրանքով 8 մարդու է ձերբակալել:
Մեթանոլ թունավոր հեղուկն ավելացվել է ալկոհոլի մեջ՝ այն ավելի թունդ դարձնելու նպատակով:
Պարբերականը նշում է, որ նման դեպքերը Հնդկաստանում հազվադեպ չեն, քանի որ աղքատները սովորաբար չեն կարող իրեց թույլ տալ լիցենզավորված լիկյոր գնել: