Ո՞վ է զինում Ադրբեջանին
Ըստ ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիտսրում տեղ գտած հաշվետվությունում, 1992-2012 թթ. Ադրբեջանը ձեռք է բերել տարբեր երկրներից 321 տանկ, 264 մարտական մեքենա, 400 հրետանային համամակարգ և 21295 հրթիռ և մեկնարկային սարքավորումներ:
Սակայն ռեգիստրում տեղ չեն գտել Իսրայելից և Թուրքիայից ձեռք բերված հրետանային համակարգերը, անօդաչու ինքնաթիռները, տանկերը և մարտական մեքենաները, որոնք սկսել են Ադրբեջանին մատակարարել ՌԴ 2013 թ-ից, ավելի վաղ կնքված պայմանագրի համաձայն: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, ամենամեծ թվով ռազմական տեխնիկան Բաքուն ձեռք է բերել Ուկրաինայից‘ 198 տանկ, 173 ԶՓԿ, 294 հրետանային համակարգ, 37 մարտական և ուսումնական ինքնաթիռ, 12 ուղղաթիռ, 95 հրթիռային համակարգ:
Երկրորդ տեղում ՌԴ-ն է, որը 20 տարիների ընթացքում Ադրբեջանին է վաճառել 62 տանկ, 24 ԶՓԿ, 18 հաուբիցա, 12 ուղղաթիռ, և 1200 հռթիռ: Այդ ցանկում չեն հայտնվել 2 հատ С-300ПМУ-2 «Ֆավորիտ» դիվիզիոն կոմպլեքս, և 2008-2012 թթ. ձեռք բերված Ка-32 և Ми-17В տրանսպորտային ուղղաթիռները:
Երրորդ պատվավոր տեղում է հայտնվել Բելառուսը, որը Ադրբեջանին է վաճառել 60 տանկ,42 հաուբիցա և 6 ուղղաթիռ: Զենք-զինամթերք են նաև մատակարարում՝ Սլովակիան, Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հարավային Աֆրիկան և Ղազախստան: