Թուրքիայում հնագույն քաղաքը կհայտնվի ջրի տակ
Արևելյան Թուրքիայում պատմական քաղաք Հասանքեյֆը գրեթե ամբողջությամբ կհայտնվի ջրի տակ՝ նոր ՀԷԿ-ի ամբարակի կառուցման հետ կապված, հաղորդում է BBC-ն:
Իշխանություններն ասում են, որ ամբարակը երկիրը կապահովի էլեկտրականությամբ և ոռոգման ջրով:
Քննադատներն անհանգստացած են, որ նախագիծը կոչնչացնի մշակութային հնագույն հուշարձանները՝ ներառյալ նեոլիթյան ժամանակաշրջանի քարանձավները, և արմատապես կփոխի տեղի էկոհամակարգը: