Պուտինը պաշտոնանկ է արել ուժային կառույցների 9 գեներալի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել է իրավապահ մարմինների 9 գեներալի: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության առցանց պորտալում հրապարակված հրամանագրում:
Մասնավորապես, հեռացվել են Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Գիլմանովը, Արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրյան տարածաշրջանային կենտրոնի պետ, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դիդենկոն, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի օգնական Իրինա Զեյբերթը, Կրասնոյարսկի ՆԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, ներքին ծառայության գեներալ-մայոր Ալեքսանդր Կուզնեցովը:
Մի շարք այլ պաշտոնյաներ ևս հեռացվել են աշխատանքից:
2018 թվականի օգոստոսին Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ՆԳՆ-ի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Դաշնային քրեակատարողական ծառայության և Քննչական կոմիտեի 15 գեներալներին պաշտոնից ազատելու համար: