Ինչպե՞ս խաբել սեփական օրգանիզմը. խորհուրդներ
Եթե կոկորդը խուտուտ է գալիս
Մերսեք ականջի բլթակը. դա ակտիվացնում է ականջի ռեցեպտորները և ռեֆլեքսորեն առաջացնում կոկորդի ջղաձգություն, ինչն էլ թեթևացնում է խուտուտը:
Եթե դժվարանում եք լսել զրուցակցի ասածը
Աշխատեք նստել այնպես, որ աջ ականջը լինի զրուցակցի կողմը, քանի որ այն ավելի լավ է ընկալում արագ ու անհասկանալի խոսքը:
Իսկ հանդարտ երաժշտությունը նախընտրելի է լսել ձախ ականջով:
Եթե թմրում են ձեր ձեռքերը
Այս խնդիրը լուծել կարելի է գլխի և պարանոցի մկանները շարժելու միջոցով: Ձեռքերը հիմնականում թմրում են պարանոցի մկանների լարվածության պատճառով, իսկ դրանք պտտվող շարժումներով թուլացնելը կօգնի նաև հաղթահարել թմրածությունը: