ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան (լուսանկար)
Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 7-ին այցելել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:
Գնդապետ Ա. Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: