Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից նոր հրթիռների արտադրության պատճառով: Այս մասին պետքարտուղարը հայտնել է իր թվիթերյան էջում:
Նրա խոսքով՝ այդ քայլն անհրաժեշտ է Թեհրանի հրթիռային ծրագրի դեմ պայքարելու համար:
«Իրանի կողմից հրթիռային վերջին գործարկումն ապացուցում է, որ Իրանը ոչինչ չի անում հրթիռային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ»,-հայտարարել է Պոմպեոն:
Նա նաև կարծում է, որ Թեհրանն արհամարհում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևն ու ընդլայնում հնարավորությունները բալիստիկ հրթիռների մասով: