Պուտնինը հրահանգել է պաշտպանել Յանուկովիչին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանում օգտվում է պետական պահպանությունից: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, փետրվարի 8-ին այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի նախկին ղեկավարին պահպանություն է տրամադրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:
Նրա խոսքով՝ այդ հրամանագիրն ստորագրվել է, երբ Յանուկովիչը ՌԴ Է ժամանել որպես Ուկրաինայի պետության ղեկավար: