Դոնի Ռոստովի ռեստորաններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ
Դոնի Ռոստովի ռեստորաններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել, գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ստուգումներ ու որոնողական գործողություններ է իրականացնում միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու համար:
DonDay պորտալի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ փետրվարի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 22.00-ին): Հրաձգության հետևանքով զոհվել է 35-40 տարեկան մի տղամարդ, ևս մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ոստիկանությունը փնտրում է 6 ավտոմեքենա, որոնցից երկուսը ռոստովյան պետհամարանիշներով են, մեկը դաղստանական, իսկ երեք՝ մոսկովյան: