Ռոստովում հայերը կեղծ Raffaello են արտադրել
Ռոստովի մարզում ոստիկանությունը փակել է Raffaello հայտնի ապրանքանիշի մաքսանենգ պատրաստման արտադրամասը։ Նախնական տվյալներով, կեղծ արտադրությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության տարածքում ապօրինի բնակվող Հայաստանի 19 քաղաքացիներ՝ հայտնում է «360»-ը։
Նախօրեին, փետրվարի 6-ին, իրավապահ մարմինների աշխատակիցները Ռոստովյան մարզի Մյասնիկովյան շրջանում կալանավորել էին Raffaello ապրանքանիշի անվան տակ անօրինական կոնֆետներ արտադրող հանցավոր խմբավորման անդամների։ Քաղցրավենիքի մաքսանենգ արտադրությունը նրանք հիմնել էին Կալինին գյուղում։
Օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են, ոստիկանությունը փաստաթղթավորում է ընդհատակյա կազմակերպության հանցավոր սխեման, որպեսզի հայտնաբերի նրա բոլոր մասնակիցներին։