Թուրքիայում կոչ են արել արտաքսել երկրում բնակվող 100 հազար հայերին
Թուրքիայի ուլտրա-ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեստիջին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Դեստիջին կոչ է արել արտաքսել Թուրքիայում ապօրինի կերպով բնակվող հայերին:
«Թուրքիայում Հայաստանից 100 հազար ապօրինի ներգաղթյալ է ապրում: Նրանց հարկավոր է արտաքսել: Նրանք զբաղվում են Թուրքիայի դեմ լոբբինգով, իսկ մենք նրանց կերակրում ենք»,- ասել է ազգայնական կուսակցության ղեկավարը:
Մուստաֆա Դեստիջին նաև նշել է, որ ոչ ոք և ոչ մի որոշում, այդ թվում՝ Մակրոնի, չի կարող Թուրքիային ստիպել ընդունել հայերի Ցեղասպանությունը: