Ռուսները Փարիզի փոխարեն Երևան են գալու Սուրբ Վալենտինին
Այս տարի փետրվարի 14-ին ռուսները որոշել են մի քանի օրով ռոմանտիկ ուղևորություն կազմակերպել: Ռուսական զբոսաշրջային ծառայություններից մեկը վերլուծել է ավիատոմսերի վաճառքի ամսաթվերը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, սիրահար զույգերը որոշել են մեկնել փետրվարի 13-ին և վերադառնալ 16-17-ին: Նշվում է, որ ՌԴ քաղաքացիները հիմնականում որոշել են հանգստանալ երկրի տարածքում:
Աղբյուրի ընդգծմամբ՝ արտասահմանյան ուղղություններից ամենից շատ ռուսներն այս տարի Փարիզի փոխարեն ընտրել են Երևանը: Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, արտասահմանյան ուղղությունների թոփ տասնյակում սիրահար զույգերի համար Երևանին հաջորդում են Պրահան, Թբիլիսին, Բանգկոկը, Մինսկը, Տաշքենդը, Քիշնևը, Ստամբուլը, Բաքուն, Թելավիվը: