Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը վաճառում է երգչուհու իրերը` 18-ամյա աղջիկների հետ ժամադրվելու համար
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը վաճառում է երգչուհու իրերը, որոնք վերջինս ստացել էր գովազդային քարոզարշավների ժամանակ: Ինչպես ասում են, 40-ամյա Ջեյսոն Թրևիկը անծանոթուհիների հետ սիրային հարաբերություններ հաստատելու համար փորձում է վաճառել նախկին կնոջ հագուստը, պայուսակները, աքսեսուարները և շատ այլ իրեր, որոնք մնացել են իր մոտ' բերելով մեծ շահույթ:
«Բրիթնին երբեք ուշադրություն չի դարձրել այն ամենի վրա, ինչ իրեն նվիրել են գովազդային քարոզարշավների ժամանակ: Բոլոր նվերները Ջեյսոնն իրեն էր վերցնում»,- տեղեկացրել է աղբյուրը' հավելելով, որ Թրևիկը փորձում է օգտագործել երգչուհու անունը' 18-ամյա աղջիկների հետ ժամադրվելու համար: