Վաշինգտոնն արդեն Վենեսուելայում ուժային միջամտության որոշում է կայացրել․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում կարծում են, որ Վաշինգտոնն արդեն Վենեսուելայի իրավիճակին ուժային միջամտության որոշում է կայացրել։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ակամա գալիս ես տվյալ իրավիճակում ակնհայտ այն եզրակացության, որ ուժ կիրառելու որոշումը Վաշինգտոնում արդեն ընդունված է, մնացած ամեն ինչ ոչ ավելին է, քան թաքցնելու գործողություն»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
«ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, Վենեսուելայի հետ սահմանակից շրջանում (Կոլումբիայի), ուր վերջերս այցելել են բարձրաստիճան ամերիկյան զինվորականները, կազմավորվում է, այսպես ասած, հումանիտար գործողության միասնական հրամանատարական կետ, իսկ եթե իրերն անվանենք իրենց անուններով, ուղղակի՝ հումանիտար ներխուժում»,- հայտարարել է Զախարովան։
«Դատելով ամերիկյան ռազմական պատվիրակությունների ակտիվությունից, որ բառացիորեն հեղեղել են վերջին ժամանակներս տարածաշրջանը, կատարվում է Վենեսուելայում ուժային տարբերակով իշխանությունը փոխելու հարցի համակողմանի մշակում․․․ Այստեղ չկան ժողովրդավարության հարցեր, ոչ ոք չի փորձում այն վերադարձնել, փորձում են Վենեսուելայում փոխել իշխանությունը»,- հավելել է նա։