Թրամփը դեմոկրատներին մեղադրել է խարասմենթի մեջ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆի հայտարարությանը Ռուսաստանի հետ նրա կապերի հետաքննությունը վերականգնելու մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Թվիթերի իր էջում, տեղեկացնում է Gazeta-ն։
Ըստ Թրամփի՝ Շիֆն ասել է, թե ռուսական կողմի հետ «դավադրության» որեւէ ապացույց չի հայտնաբերել եւ հիմա պատրաստվում է հետազոտել նախագահի կյանքի բոլոր կողմերը, այդ թվում նրա անձնական կյանքն ու ֆինանսները, թեեւ դրա համար որեւէ հիմնավորում չունի։
«Նման բան առաջ երբեք չի եղել։ Անսահման խարասմենթ է»,- ասել է Թրամփը։
Նա ավելացրել է, որ դեմոկրատները եւ նրանց կոմիտեները «խելքները թռցնում են», եւ նշել է, որ հանրապետականները երբեք իրենց նման կերպ չեն պահել Օբամայի հանդեպ։