Լրագրողները` նոր խոշտանգումների զոհ
Բաքվում մի քանի օրվա ընթացքում մի քանի տասնյակ լրագրող է ձերբակալվել: Նրանք մասնակցում էին Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի հայտնի լրագրող Խադիջա Իսմաիլովայի աջակցման համար կազմակերպած ակցիային: Ոստիկանները բռնի ուժի գործադրմամբ նրանց նստեցրել էին ավտոբուսներ և տեղափոխել ոստիկանության բաժանմունքներ: Լրագրողներին հայտնել են, որ չի կարելի նկարահանել և լուսաբանել հավաքը:
Հիշեցնենք, որ լրագրողները քաղաքի կենտրոնում կազմակերպել էին լուռ երթ խոշտանգված լրագրողի լուսանկարով` ի պաշպանություն Խադիջա Իսմաիլովայի, նրա դեմ իրականացրած ոտնձգությունների և նրա հետ համերաշխության: Վերջին օրերին, իշխանությունները սկսել էին սպառնալ լրագրողին, ով իշխանական վերնախավում մի շարք սկանդալային կոռուպցիոն բացահայտումներ էր արել: