Ռուսաստանցի հայ գեղասահորդուհին կեղծ փաստաթղթի պատճառով կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել
Խորհրդային և ռուսաստանցի հայտնի գեղասահորդուհի, ազգությամբ հայ Հասմիկ Վարդանյանը կարող է կանգնել քրեական պատասխանատվության ենթարկվել: Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նրա փաստաթղերում հայտնաբերվել է կեղծ բժշկական տեղեկանք:
Կեղծ փաստաթղթի պատճառով նրան հեռացրել են Ֆիզիկական կուլտուրայի ռուսական պետական համալսարանից, որտեղ նա աշխատում էր որպես գեղասահքի և մանկավարժության ամբիոնի դոցենտ, հիմա էլ հնարավոր է քրեական գործ հարուցվի: