Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլիամի երեխաների դայակին արգելված է մի բառ օգտագործել
Էթիկայի կանոնների համաձայն՝ Մարիա Բորալոն՝ թագավորական ընտանիքի
ծոռների դայակը, պետք է նրանց անուններով դիմի։ Նրան արգելված է երեխաներին
«փոքրիկ» անվանել։
Ամենահայտնի թագավորական դինաստիայի երեխաների դայակ լինել բավական բարդ
խնդիր է, և ոչ բոլորն են նման հնարավորություն ունենում։ Նրանք լուրջ պատրաստություն են անցնում։ Քեյթ Միդլթոնը երեխաների համար դայակ է ընտրել
Նորլանդ քոլեջի շրջանավարտի, որը մանկավարժների պատրաստման լավագույն
բրիտանական դպրոցն է։ Իսպանուհի Մարիա Բորալոն հատուկ պատրաստություն է
անցել, նա կարողանում է մեծ վարպետությամբ մեքենա վարել և տիրապետում է
ինքնապաշտպանության տեխնիկային։
Մարիան արքայազն Ուիլյամի և Քեյթի ընտանիքում հայտնվել է, երբ նրանց ավագ որդին՝ Ջորջը, մի քանի ամսական էր։ Քենինգսթոնյան պալատում աշխատանքի տարիները ցույց են տվել, որ նա լավ է կատարում իր պարտականությունները։ Այժմ Բորալոն Քեմբրիջի դքսուհուն օգնում է խնամել երեք երեխաներին՝ Ջորջին, Շարլոտային և Լուիին։
Երեխաների դաստիարակության մեթոդիկան ավանդական բրիտանական է, սակայն
նրան արգելված է երեխաներին «փոքրիկ» անվանել։ Թույլատրվում է նրանց դիմել
«երեխաներ» բառով կամ անուններով։ Միայն թե սա Քեյթ Միդլթոնի կամակորությունը չէ, այլ Բրիտանիայի լավագույն տների էթիկայի կանոն։ Մեծ Բրիտանիայում լրջորեն կարծում են, որ «փոքրիկ» բառով երեխային դիմելը նվաստացնում է նրան որպես անհատ, հայտնվում է Mirror-ը։Կարևորն այն է, երեխաները կապված են դայակի հետ և լավ են զգում նրա հետ։ Իսկ թե ինչպես է նա նրանց անվանում կամ չի անվանում, արդեն կարևոր չէ։