Թրամփի կողմից հրավիրված դպրոցականը նախագահի ելույթի ժամանակ քնել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կոնգրես հրավիրված երեխան նախագահի ելույթի ժամանակ քնել է, հաղորդում է Fox News-ը:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Սպիտակ տնից, Դելավեր նահանգի Ուիլմինգթոն
քաղաքի բնակիչ 11-ամյա դպրոցականը՝ Ջոշուան, նույն ազգանունն է կրում, ինչ նախագահը, որի պատճառով դպրոցում նրան ծաղրում են, այդ իսկ պատճառով էլ
Թրամփը համազգանուն տղային հատուկ հրավիրել էր ներկա գտնվելու Կոնգրեսում իր ամենամյա ելույթին:
Ջոշուան նստած է եղել Ներկայացուցիչների պալատի սրահում՝ նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի և մեկ այլ մանկահասակ հյուրի կողքին:
Ելույթի վերջնամասում, սակայն, Ջոշուան քնել է, ինչը չի վրիպել ֆոտոլրագրողների
աչքից: Համացանցում լուսանկարը մեծ արձագանք է գտել: Նախագահի կողմնակիցները դեպքը «զվարճալի» են անվանել, մինչդեռ նրա հակառակորդներն ասել են, որ դա բողոքի նշան է եղել:
Կոնգրեսում ելույթին մարդկանց հրավիրելու ավանդույթը ձևավորվել է 1982թ.-ին՝ Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք: