Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Սիդնեյի կենդանաբանական այգին առաջարկում է մարդկանց իրենց նախկին ընկերոջ կամ ընկերուհու անունով օձ անվանակոչել
Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գտնվող Wild
Life Sydney կենդանաբանական այգին յուրօրինակ առաջարկով է հանդես եկել:
Կենդանաբանական այգին կազմակերպել է մրցույթ, որի հաղթողն իրավունք կստանա այգու շագանակագույն օձերից մեկին, որն աշխարհի ամենաթունավոր օձերից է
համարվում, պաշտոնապես իր նախկինի անունով անվանակոչել, գրում է Daily Mail-ը:
Մրցույթինմասնակցելու համար հարկավոր է 1 դոլար նվիրաբերել, որից հետո մասնակիցները պետք է ձևաթուղթ լրացնեն՝ պարզաբանելով, թե ինչու է իրենց նախկինն արժանի իր անունով օձ ունենալու «պատվին»: Մրցույթից ստացած գումարը կուղղվի
այգու՝ կենդանատեսակների պահպանման հատուկ ֆոնդին:
Հաղթողը, բացի իր նախկինի անունով օձ անվանակոչելուց ստացած բացականչության, կստանա նաև վկայական, որը նրան հնարավորություն կտա հաջորդ տարվա ընթացքում ամեն օր անվճար այցի գնալ օձին:Մրցույթը վերջացել է փետրվարի 3-ին, իսկ հաղթողի անունը կհրապարակվի սիրահարների միջազգային օրը՝ փետրվարի 14-ին: