Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ներառված չէ կառավարության 5-ամյա ծրագրում
Հայաստանի կառավարությունն այսօր հրապարակել է իր 5-ամյա ծրագիրը, որում տրանսպորտի ոլորտին վերաբերող հատվածում ներառված չէ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Ընդհանրապես երկաթուղուն վերաբերող կետերը ծրագրում երկուսն են․
- երկաթուղային սակագների բարելավում.
- երկաթուղային շարժակազմի նորացում և արդիականացում:
Իսկ, ընդհանուր առմամբ, տրանսպորտին վերաբերող ծրագրերն ավելի ընդգրկուն են․
Ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում կառավարությունը նախատեսում է.
- մշակել ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգեր, տեխնիկական
զննման կտրոնները փոխարինել էլեկտրոնային համակարգով և ներդնել տեխնիկական զննման փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմներ. - կանոնակարգել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով
շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային
սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման
գործընթացները. - իրականացնել ճանապարհային երթևեկության արդյունավետ կարգավորում (այդ թվում՝ smart տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղական ինքնակառավարման մարմիների հետ համատեղ տրանսպորտային հոսքերի կազմակերպման սխեմաների և անհրաժեշտ նորմատիվների մշակմամբ).
- իրականացնել ջրային տրանսպորտի գործունեության իրավական կարգավորում.
- ստեղծել ավիաչվերթների աշխարհագրության ընդլայնման և ավիաընկերությունների թվի ավելացման համար անհրաժեշտ նախադրյալները.
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ակտիվ աշխատանքներիիրագործում՝ ուղղված Հայաստանում ավիացիոն էկո-համակարգերի զարգացման
նպատակով մասնավոր հատվածից նախագծերի (գաղափարների) ներգրավմանը։
Իսկ մասնավորապես ավտոմոբիլային ճանապարհների ոլորտում՝ նախատեսվում է իրականացնել աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝
- միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որակի շարունակական բարձրացում.
- ճանապարհային ցանցի կառուցման և վերանորոգման միասնական (ոչ հատվածային) ծրագրի մշակում և հաստատում,
- «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման շարունակություն.կամուրջների և թունելների կառավարման համակարգի ներդրում.
- ավտոմոբիլային ճանապարհների պետական գրանցում.
- ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքի բարելավում: