Ողջույն, Լունա. Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը հայտարարել են իրենց դստեր անունը
Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը աղջկան, ով ծնվել էր արքայազն Ուիլյամի և հերցոգուհի Քեյթի որդու հետ միևնույն օրը, անվանել է Լունա Էնչինա Քրուս: Ամեն դեպքում նման ինֆորմացիայի է տիրապետում իսպանական ամսագրերից մեկը' հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Թե ինչ է նշանակում Լունա, բացատրելու կարիք չունի, իսկ ահա Էնչինա թարգմանաբար նշանակում է կաղնի: Դա նաև փոքրիկի հոր` Խավիեր Բարդեմի անուններից մեկն է:
Հիշեցնենք, որ Լունան աստղային զույգի երկրորդ երեխան է: