Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում
Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային
կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների
հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր
հրապարակված նախագծում։
Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝
- ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային այլ հիմնարկների՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակադրումով.
- իրականացնել մշակութային ծրագրեր (փառատոներ, վարպետաց դասընթացներ և այլն) ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից իրենց գիտելիքների,
տեխնիկական և տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների փոխանցման նպատակով. - կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների բնագավառի
իրավական դաշտը, հստակեցնել պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ներդրողների իրավունքներն ու պարտականությունները և նրանց միջև փոխհարաբերությունները, կատարելագործել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օգտագործման տրամադրման մեխանիզմները և խրախուսել ֆինանսական ներդրումային հոսքերը. - միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ իրականացնել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, աջակցել միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացմանը.
- աջակցել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը.
- ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծել տեղեկատվական շտեմարան:
Ժամանակակից արվեստի ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝
- ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ.ստեղծել ստեղծագործական կարողությունների լիարժեք արտահայտման և իրացման համար բարենպաստ միջավայր.
- աջակցել դեբյուտային ստեղծագործական ծրագրերին՝ արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսմամբ.
- ապահովել մշակութային ծառայությունների համաչափությունը, մատչելիությունը և հասանելիությունը Հայաստանի Հանրապետության մարզերում՝ իրականացնելով մշակույթի տարածքային համաչափ զարգացման քաղաքականություն՝
Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքի ապակենտրոնացման և
մարզերում մշակութային զարգացման աջակցության միջոցով. - իրականացնել կրթության ու մշակույթի կապը խթանող ծրագրեր, առաջնահերթությունը տալով հասարակության խոցելի խմբերի համար մշակույթին հաղորդակից լինելու իրավունքի իրացման ապահովմանը, որի հիմքում ոչ միայն այդ խմբերի համար հատուկ միջոցառումների կազմակերպումն է, այլև նրանց գործուն ընդգրկումը և մասնակցությունը մշակութային և ստեղծագործական ներառական ծրագրերում:
Մշակույթի հանրահռչակման ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝
- իրականացնել հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրեր՝
Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Անհրաժեշտ է բարձրացնել հայկական
մշակույթի ճանաչելիությունն աշխարհում՝ արտասահմանյան երկրների և սփյուռքի
մշակութային կազմակերպությունների ու անհատների հետ համագործակցության
ընդլայնմամբ, որը միաժամանակ կուղեկցվի այլ մշակույթների՝ Հայաստանի
Հանրապետությունում հանրահռչակման ծավալների մեծացմամբ:
Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման
շրջանակներում, ըստ ծրագրի, կխթանվեն Հայաստանի տարածքում գտնվող
պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությունների և հնագիտական
համալիր հետազոտական նորանոր ծրագրերի իրականացումը, այդ ուսումնասիրությունների միջազգայնացումը և հանրահռչակումը: