Թրամփի ու ԿԻմ Չեն Ինի հանդիպման վայրն ու ժամկետը հայտնի է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ մտադիր է հանդիպել փետրվարի 27-ին և 28-ին, Վիետնամում։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին Թրամփը հայտնել է մի խումբ լրագրողների՝ Կոնգրեսի առջև «Երկրի դրության մասին» պաշտոնական ելույթից ժամեր առաջ։ Թրամփը ԿԻմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպման մասին մանրամասներ կհայտնի ելույթի ժամանակ։
Նրանց միջև առաջին պատմական գագաթնաժողովը կայացել էր անցած տարվա հունիսին, Սինգապուրում։ Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել էին համատեղ փաստաթուղթ, համաձայն որի՝ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային տրամադրում է անվտանգության երաշխքներ, իսկ Հյուսիսային Կորեան ստանձնում է Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություններ։