Վերջին մեկ օրում ավելի քան 1100 փախստական է վերադարձել Սիրիա
Վերջին օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից ավելի քան 1,1 հազար սիրիացի փախստական է վերադարձել հայրենիք: Դա հետեւում է փախստականների ընդունման, տեղաբաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրից:
«Անցած մեկ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն են վերադարձել 1160 փախստականեր, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 359 մարդ (108 կին, 183 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 801 մարդ (240 կին, 409 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ: