Փարիզում անկարգություններ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ
Անկարգություններ են սկսվել Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ. մի խումբ դիմակավորված երիտասարդներ կոտրել են բանկի և Mcdonald's արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկի ցուցափեղկերը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, իրավախախտները նաև բանկոմատ են այրել և ավերել են տարադրամի փոխանակման կետերից մեկը: Այդ պահին ոստիկաններ մոտակայքում չեն եղել:
Ներկա պահին ֆրանսիական մայրաքաղաքի փողոցներում ակտիվ հերթապահություն են իրականացնում ոստիկանական ջոկատները:
Բողոքի ակցիան կազմակերպել են ֆրանսիական արհմիությունները, որոնց առաջին անգամ միացել են «դեղին բաճկոնները»: Բողոցի ակցիայի մասնակիցների պահանջներից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը 20 տոկոսով, հավասար աշխատավարձ կանանց և տղամարդկանց համար, հարկային բարեփոխումների անցկացում, արդար էկոլոգիական բարեփոխումներ: