Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետական ծախսերի վերհսկման նոր գրասենյակ են բացել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետական ծախսերի վերհսկման նոր գրասենյակ են բացել, որպեսզի շարունակեն «կոռուպցիայի դեմ պայքարը»՝ հայտնում է Reuters-ը։
Ֆինանսական հաշվետվության գրասենյակը կմտնի Վերահսկողական-ստուգիչ գլխավոր վարչության մեջ։ Վերջինս հետեւում է ֆինանսական անհամապատասխանություններին՝ հայտարարել է դատախազ Սաուդ Ալ Մոջոբը։
Թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանը անցյալ ամիս հայտարարել էր, թե իր հակակոռուպցիոն գործողությունները, որ սկսվել էին 2017թ․ նոյեմբերից, հասել են իրենց նպատակներին։ Արդյունքում հաջողվել է «վերադարձնել» ավելի քան 106 մլրդ դոլար։ Նշենք, որ գործողությունների շրջանակում կալանավորվել է 11 արքայազն, տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ազդեցիկ գործարարներ։