Ադրբեջանցիներին արգելել են անտառից մրգեր, հատապտուղներ եւ դեղաբույսեր հավաքել
Ադրբեջանի կառավարությունը խստացրել է հանրապետության անտառային տնտեսության պահպանման կանոնները: Sputnik Ադրբեջանը հաղորդում է, որ այժմ երկրում արգելվում է հատուկ պահպանվող անտառային տարածքներում մրգեր, հատապտուղներ եւ դեղաբույսեր հավաքել:
Կանոնների խախտման համար 1-ից մինչեւ 3 մանաթի չափով տուգանք է նախատեսվում՝ կախված հատապտղի տեսակից: Օրինակ՝ ապօրինի հավաքված վայրի խնձորների, հոնի, սալորի կամ տանձի մեկ կիլոգրամի համար պետք է մեկ մանաթ վճարել:
Այժմ օրենքով արգելվում է նաեւ թափված չոր տերեւներ, անտառահող, շաքարեղեգ եւ եղեգ հավաքել:
Նշվում է, որ իրավախախտը պետք է վերադարձնի հավաքածը: Իսկ եթե չի հաջողվում, ապա փոխհատուցի նյութական վնասը: