Նեթանյահուն Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է փետրվարի 21-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է Ria novosti-ն, այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության մամուլի խոսնակը:
«Փետրվարի 21-ին վարչապետը Մոսկվայում կհանդիպի նախագահ Պուտինի հետ»,- հայտնել է նա: