Երգչուհի Վալերիան շանտաժի՞ է ենթարկվում կոլեգաների կողմից
Երգչուհի Վալերիան խոստովանել է, որ վերջին ժամանակներս իր հասցեին սպառնալիքներ են հնչում: Անծանոթ հակերները կոտրում են մի քանի հայտնի մարդկանց կայքեր և նրանց անունից տարածում զանազան սպառնալիքներ: Հատկանշական է, որ այդ սպառնալիքները տարածվում են հենց աստղերի շրջանում: Վալերիան պլանավորել է զբաղվել այդ հարցով և գտնել խուլիգաններին: Այդ նպատակով նա իր բլոգում գրել է. «Կոլեգաներ, ձայն հանեք: Ով է ստացել շանտաժի ենթարկող հաղորդագրություններ: Մի քանի անուն մեզ արդեն հայտնի է: Անամոթները մեր անուններից հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հայտնի մարդկանց: Մենք արդեն զբաղվում ենք նրանց բացահայտմամբ»:
Այդպիսի սպառնալիքներ ստանում է նաև երգիչ Ֆիլիպ Կիրկորովը: