Ուկրաինայից արտաքսվել է ադրբեջանցի «օրենքով գողը»
Երեկ երեկոյան «Սիմֆերոպոլ- Ստամբուլ» թռիչքից հետո Ուկրաինայի տարածքից արտաքսվել է 52 տարեկան ադրբեջանցի «օրենքով գող» Արիֆ Մեխտիևը, ում իր կրիմինալ շրջապատում ասում են սումգայիթցի Արիֆ: 2012թ. փետրվարի 8-ին Մեխտիևը ձերբակալվել էր Մոսկվայում՝ 1.23 գրամ հերոին ունենալու համար: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Մեխտիևը հայտնի ջեպկիր է և իր հարստության մեծ մասը նա հենց ջեպկիրության միջոցով է կուտակել: Արիֆը մինչև այսօր էլ զբաղվում է գողություններով: Գողությունների միջոցով ունեցած փողերը նա ծախսում է թմրանյութեր գնելու նպատակով: Հայտնի է, որ «օրենքով գող» Արիֆը ծագումով սումգայիթցի է, և նրա ընտանիքը մինչև այսօր ապրում է Սումգայիթում: Անցած տարի Մոսկվայում նրա տղան մահացավ, և Արիֆը որդու դին իր հայրենիք բերեց: