Աթեշյանը և Բարսմանյանը հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Վատիկանում Հայկական եկեղեցու ներկայացուցիչ, արք. Խաժակ Բարսամյանը, Մայր Աթոռի Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, հանդիպմանը քննարկված թեմաների մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն ենթադրվում է, որ քննարկվել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը։