Քաղաքային ներկա իշխանությունները նախորդի ժառանգորդն են. Տիգրան Հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա նշել է, որ վստահ է, որ Արամի փողոցի շենքի փլուզումը նախկին իշխանություններից մնացած «ժառանգություն էր».
«Զարմանում եմ ՝ մի՞թե այսքան օպերատիվ ենք մենք կարողանում լուծել հարցեր: Շենքը կապ չունի ՀՈԱԿ-ի կամ ՊՈԱԿ-ի հետ, շենքի հարակից տարածքը քանդելու թույլտվությունը, օրենքների բազում խախտումներով, տվել է քաղաքապետարանը: Քաղաքային ներկա իշխանությունները նախորդի ժառանգորդն են, և նրանք պիտի այս հարցը լուծեին: Ստացվում է, երբ տանդ մի մեխ ես մեխում, 20 տեղից գալիս են և ասում, թե ինչ ես անում, բայց երբ քաղաքի կենտրոնում՝ Տերյան փողոցը քանդում ես 3 հարկ, և որևէ մեկը չգիտի, թե ոնց այս հանցագործությունը կանխի, կներեք, բայց պիտի մտահոգվենք»:
Տիգրան Հեքեքյանը նշել է, որ կառավարությունը թույլ է տվել 2 հարկ, բայց նրանք 3-ն են քանդել: Տիգրան Հեքեքյանի խոսքերով՝ մեղավոր է և՛ նախագծողը, և՛ թույլտվողը: