Սառչող ամերիկացիները նոր ֆլեշմոբ են մտածել
Արկտիկական ցիկլոնի ազդեցության տակ հայտնված ԱՄՆ-ը անբնական ցածր ջերմաստիճանի գոտում է հայտնվել։ Մինեսոթա նահանգում, օրինակ, գրանցվել է – 48°С ջերմաստիճան, իսկ դա նշանակում է, որ ցանկացած թաց նյութ սառչում է մի քանի րոպեում։ Մինեսոթայի բնակիչները որոշել են օգտվել դրանից եւ զվարճանալ ու զվարճացնել հարեւաններին՝ ֆլեշմոբի օգնությամբ, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Metro-ին։
Հանրահայտ չելենջի նմանությամբ, որում դուք պետք է մեկ շարժումով ջրով լի շիշն այնպես նետեք, որ այն գետնին հայտնվի հատակի մասով, հիմա ճիշտ նույն կերպ պետք է վարվել նաեւ սառած ջինսի հետ։ Տաբատներն ամբողջովին սառչում են սառնամանիքին 5 րոպեի ընթացքում։ Եղյամապատ տաբատներից երեւացող մարտկոցները առաջ են բերում կողքով անցնող վարորդների եւ փոստատարների ժպիտը։