Կրեմլը մեկնաբանել է ԵՄ երկրների կողմից Գուաիդոյի ճանաչման մասին հայտարարությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունների մասին միջազգային արձագանքները: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
ՌԴ նախագահի մամլո քարտուղարի խոսքով` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք կարող են գտնել միայն Վենեսուելայի քաղաքացիները:
«Որոշումներ պարտադրելը կամ իշխանությունը բռնազավթելու փորձի լեգիտիմացումը, մեր տեսանկյունից, դիտվում է որպես միջամտություն Վենեսուելայի ներքին գործերին»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ նման միջամտությունը չի հանգեցնի խաղաղ հանգուցալուծման: