Լավրովը տեղյակ չի եղել, որ Ռուսաստանը «կարող է նոր բազա տեղակայել» Ղրղըզստանում
Ռուսաստանը պատրաստ է Ղրղըզստանի հետ քննարկել անվտանգության ոլորտի բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանի այն խոսքերը, թե չի բացառվում, որ ռուսական կողմը նոր ռազմաբազա բացի իրենց երկրի հարավում։
«Դա մեր նախաձեռնությունը չէ։ Մեր առաջին անգամ լսեցինք դրա մասին ու պատրաստ կլինենք մեր ղրղըզ ընկերների հետ քննարկել այն գաղափարները, որ նրանց մոտ ձևավորվում են անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Լավրովը։
Մինչ այդ դեսպանը իր հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի ևս մեկ ռազմաբազայի բացումը երկրի հարավում։ Դեսպանը նշել էր, որ հարավում այդպիսի բազայի բացումը կարող է պայմանավորվել հարավային հարևան պետությունից՝ Աֆղանստանից, եկող ահաբեկչական վտանգով։