Մինաս Ավետիսյանի՝ Գյումրու կիսավեր գործարաններից մեկում գտնվող «Գիշեր» լուսանկարը գտնվում է կործանման եզրին. տուն-թանգարանն ահազանգում է (լուսանկարներ)
Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանն ահազանգում է, որ նրա «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին: Այս մասին գրառում է կատարվել թանգարանի Facebook-ի էջում:
«Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում:
Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից:
Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու:
«Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին»,-նշված է գրառման մեջ: