Կալիֆոռնիաում ոչ մեծ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր ու տուժածներ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, հաղորդում է РИА Новости-ն՝ Օրինջ շրջանի հրշեջ ծառայությանը հղումով:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յորբա Լինդա քաղաքում: Օդանավն ընկել է մասնավոր տան վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Զոհվել է երկումարդ, տուժել՝ ևս երկուսը: Ինչպես նշվում է հրշեջ ծառայության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, տուժածները հոսպիտալացվել են:
CBS հեռուստաալիքի տվյալներով՝ Cessna 414A երկու շարժիչով ինքնաթիռն օդ է բարձրացել Օրինջ շրջանից և կործանվել կիրակի՝ փետրվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ փետրվարի 4-ին ժամը 02:00-ին):