Հրապարակվել է Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի տեղանքի զննության տեսագրությունը
Համացանցում հրապարակվել է ՌԴ Կալուգայի մարզի Բաբինիսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի վայրի զննության տեսանյութը:
Նշենք, որ վերջին տվյալներով՝ ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 7-ի, որոնց թվում՝ 4 երեխա: Եվս 23 երեխա և 9 մեծահասակ հոսպիտալացվել են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոբուսի ուղևորների մեջ երկու հայ կա՝ Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան: