Հրապարակվել է Կալուգայում երեխաներ տեղափոխելիս վթարված ավտոբուսի զննությունը. (տեսանյութ)
Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ: Տուժածերի թիվը գրեազանցում է 30-իը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48: Ավտոբուսի ուղևորների թվում է եղել նաև հայ երեխա՝ մոր հետ:
Տեղական քննչական կոմիտեն հրապարակել է ավտոբուսի զննության տեսագրությունը՝ միաժամանակ հայտնելով, որ գործը հարուցվել է հետևյալ հատկանիշներով՝ առանց անվտանգության կանոնները պահելու ծառայությունների մատուցելը, որն հանգեցրել է 2 կամ ավելի մարդու մահվան: