27 տարի առաջ այս օրը Երևանում բացվեց ԱՄն դեսպանատունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
1992թ. փետրվարի 3-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
Սթիվեն Մանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից բացվեց Հայաստանում ԱՄՆ
դեսպանությունը, որը ժամանակավորապես տեղակայվել էր Երևանի Հրազդան
հյուրանոցում։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է քաղքագետ
Սուրեն Սարգսյանը։ Ներկայացնում ենք նրա գրառման այլ մանրամասները։
Այդ օրերին «The New York Times»-ը տեղեկություն էր հրապարակել այն
մասին, որ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանում դեսպան նշանակել Նելսոն
Լենդսկիին, ով փորձառու դիվանագետ էր և երկար տարիներ աշխատել էր Եվրոպական
երկրներում։
Վաշինգտոնն այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանի մի քանի թեկնածու
ուներ, կամ մի քանի թեկնածուի անուն էր շրջանառվում ամերիկյան մամուլում։
ԱՄՆ ղեկավարությունը քննարկում էր Ջոն Հանթսմանի թեկնածությունը, ով
մեծահարուստ բարերար էր և 1988թ․ Հայաստան էր ժամանել բերելով մարդասիրական
օգնություն երկրաշարժից տուժածներին։