ԱՄՆ-ում հրշեջը ծածկվել է սառույցով հրդեհը մարելուց հետո
Վիսկոնսինում Քեմերոնի հրշեջ ծառայության ստորաբաժանումից Բիմբո Հիֆֆորդը հրապարակել է իր գործընկերոջ լուսանկարը՝ արված հրդեհը մարելուց հետո, գրում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով UPI-ին:
Մրոտ հրշեջի փոխարեն մենք տեսնում ենք սառույցով ծածկված դեմք. նահանգում ջերմաստիճանը -40ºС-ից ցածր է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում անսովոր սառնամանիքներից 20 մարդ է մահացել: Բացի այդ, եղանակային վատ պայմանների հետեւանքով մի շարք ամերիկյան նահանգներում բնականոն կյանքը կաթվածարար է եղել: