Հարբած բրիտանացին կանչել է ոստիկաններին և ծեծկռտուք հրահրել բուրգերում սոխի պատճառով
Բրիտանական Մանչեսթերի ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա Լեսլի Մակդոնահին, որը ոստիկանություն էր կանչել, այնուհետև ծեծկռտուք հրահրել McDonald's արագ սննդի ռեստորանի մենեջերի հետ, քանի որ հաստատության աշխատակիցը սոխ էր ավելացրել իր բուրգերի մեջ, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով The Sun-ին:
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ տղամարդը ուղեւորվում էր իր կնոջ հետ հանդիպմանը համատեղ կյանքի տարելիցը նշելու համար: Մինչ այդ, նա օգտագործել էր գարեջրի շուրջ վեց շիշ և որոշել թեթև ճաշել: Նա նշել էր, որ տառապում է սոխից ալերգիայից և խնդրել այն չավելացնել ուտեստի մեջ, սակայն, այնուամենայնիվ, նրա բուրգերում կար սոխ:
Դա զայրացրել էր տղամարդուն, եւ նա զանգահարել էր ոստիկանություն: Իսկ մինչ կարգախմբի ժամանումը «դեպքի» վայր, Մակդոնահը որոշել էր ինքնուրույն նպաստել արդարադատությանն ու ակտիվորեն առաջարկել մենեջերին «հարցը լուծել»:
Երբ դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են նստեցնել տղամարդուն ոստիկանության մեքենան, նա թքել է սպայի դեմքին: Ի վերջո նա դատապարտվել է 12 ամսով հասարակական աշխատանքներ կատարելուն եւ տուգանվել 190 ֆունտ ստերլինգի չափով: